ՌԴ Սուրգուտում տղամարդը լոտոյով կես միլիոն դոլար է շահել
                        ՌԴ Սուրգուտ քաղաքում տղամարդը «Гослото «7 из 49» լոտոյով  32 մլն ռուբլի (540 հազար դոլար) է շահել: Այս մասին հայտնում է MK-ն:
Աղբյուրի տռեղեկություններով՝ շահումը ռեկորդային  է համարվում տվյալ լոտոյի համար: Նշվում է, որ նախորդ շահումը կազմել է 12,8 մլն ռուբլի:
Տղամարդը գնել է տոմսը 500 ռուբլով (4000 դրամ) և կարողացել է գուշակել 7 թվերից  6-ը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

