Վանաձորի քաղաքապետը «Հայկական վերածնունդի» հետ համագործակցության հուշագիր է կնքել
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է Հայկական վերածնունդ» կուսակցության համագործակցության հուշագիր կնքելու մասին:
«Երեկ կոչով դիմել էի Վանաձոր համայնքի ավագանու խմբակցություններին՝ ավագանու նիստերին մասնակցության և մասնակցային կառավարման սկզբունքից ելնելով՝ կառավարման մաս կազմելու հորդորով.
Իմ կոչին արձագանքել է Վանաձորի ՀՎԿ տարածքային կառույցի ղեկավար և ավագանու անդամ Արկադի Փելեշյանը, որի հետ էլ կնքել ենք համագործակցության հուշագիր»,- գրել է Վանաձորի քաղաքապետը: