Մոսկվայի դատարանում 6 մեղադրյալ դատական նիստի ժամանակ կտրել են իրենց երակները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Մոսկվայի քաղաքային դատարանում 6 մեղադրյալ կտրել են իրենց երակները: : Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձն իրականացվել է հենց դատական նիստի ժամանակ:
Նշվում է, որ ամբաստանյալներն անցնում են 2015թ.-ի օգոստոսին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով, որի ժամանակ 13 մարդ էր ձերբակալվել: Խուլիգանության մեղադրանքով քրեական գործ էր հարուցվել:
Միջադեպի վայր են ժամանել բժիշկներն ու իրավապահ մարմինները: