Էկտոր Կուպեր. Սալահը կխաղա 2018թ. աշխարհի առաջնությունում
Եգիպտոսի հավաքականի գլխավոր մարզիչ Էկտոր Կուպերը գնահատել է 2018թ. աշխարհի առաջնությունում թիմի առաջատար Մոհամես Սալահի հանդես գալու շանսերը:
«Մենք լավատես ենք, բոլոր բժշկական հաշվետվությունները խոսում են այն մասին, որ Մոհամեսը կխաղա մրցաշարում:
Բոլոր դեպքերում, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած իրավիճակի, որ կարող է լինել մրցաշարից առաջ:
Սալահին փոխարինելը բարդ է, այստեղ կասկած չկա: Նա մեր հիմնական զենքն է, հատկապես՝ հակագրոհներում, երբ անհրաժեշտ են լինում նրա արագությունն ու վարպետությունը», ասել է Կուպերը: