Մաքսային, ԱԱԾ հսկողությունը թույլ չի տա գաղտնալսող սարքերի ներկրումը Հայաստան. ԱԱԾ տնօրեն
Հայաստանի գաղտնալսման սարքեր բերելու լիազորություններ ունեն միայն այն կառույցները, որոնք իրականացնում են օպերատիվ հետախուզական գործունեություն: Անհատները, տարբեր կազմակերպություններ չեն կարող ներկրել:
Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պատասխանելով հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հարցին, թե որ փուլում է գտնվում գաղտնալսման գործը և ինչ լուծում է տրվել գաղտնալսող սարքերի ներկրման խնդրին, ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝
Հավելեց, որ հարցը իրենց ուշադրության կենտրոնում է և հավաստիացրեց, որ այլևս նման սարքեր չեն կարող ներկրվել:
«Նման սարքերի ներկրումն օրենքով է արգելված, ու դրանք ներկրելու լիազորություններ ունեն միայն այն կառույցները, որոնք իրականացնում են օպերատիվ-հետախուզական գործունեություն: Թե մաքսային, թե մեր կողմից իրականացվող հսկողությունը թույլ չի տա նման սարքերի ներկրումը Հայաստան», - ասաց Ա. Վանեցյանը: