211652_close_icon
views-count5817 դիտում article-date 18:36 14-11-2017

Լևոն Հայրապետյան. Ռուս սամբիստների հետ մրցելիս պայքարում ենք նաև մրցավարի հետ

Սոչիում կայացած սամբոյի աշխարհի առաջնությունից Հայաստանը վերադարձավ հինգ մեդալով՝ երկու ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ, մարզիչ Լևոն Հայրապետյանը հիանալի է համարում հայ սամբիստների արդյունքը: Լևոն Հայրապետյանը նշում է, որ աշխարհի առաջնությունում երկու չեմպիոն մեր երկիրն ունեցել էր 2010 թվականին. «Մեր տղաները շատ լավ հանդես եկան: Սակայն, իմ սպասելիքներն արդարացան միայն 90 տոկոսով: Կածում եմ՝ մեր մարզիկներից մի քանիսը ևս կարող էին ոսկե մեդալ նվաճել: Մեզ համար շատ բարդ է մրցել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: Բացի այն, որ նրանք ուժեղ են՝ մենք ստիպված ենք պայքարել ոչ միայն մարզիկի, այլ նաև մրցավարի հետ: Տիգրան Կիրակոսյանն այս տարի իր մասնակցած բոլոր մրցումներում նվաճել է չեմպիոնի կոչումը: Շատ գոհ եմ նրանից, հիանալի արդյունք է: ԱԱ-ում չեմպիոն դարձած Գրիգոր Մխիթարյանը նույնպես իրեն շատ լավ է դրսևորել ընթացիկ տարում: Նա Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալակիր էր դարձել: Սոչիում Մխիթարյանն ավելի մեծ կամք դրսևորեց»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Լևոն Հայրապետյանը: Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել են Տիգրան Կիրակոսյանը և Գրիգոր Մխիթարյանը: Վաչիկ Վարդանյանը դարձել է արծաթե մեդալակիր, Մաքսիմ Մանուկյանն ու Արսեն Խանջյանն էլ՝ բրոնզե:

Նմանատիպ նյութեր