15890 դիտում
21:44 13-11-2017
Իրանաիրաքյան սահմանին գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում. ՀՀ ԱԻՆ
ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ ժամը 18:20-ին կապ է հաստատվել Իրանում Հայաստանի Հանրապետության հյուպատոսի 3-րդ քարտուղարի հետ, ով հաղորդեց, որ ավերածություններ հիմնականում առկա են Սալաս Բաբաջանի, Սարփոլ Զահաբ քաղաքներում և Օզգոլեում:
Հիշեցնենք, որ սույն թվականի նոյեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` 18:18-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.750 և արևելյան երկայնության 45.920 աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Իրաք, Սարպոլ-է Զահաբ քաղաքից 33 կմ հյուսիս), օջախի 20 կմ խորությամբ, 7.2 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ հարավային և կենտրոնական հատվածում՝ 3 բալ ուժգնությամբ:
Երկրաշարժին հաջորդել է 4.5-ից 5.0 մագնիտուդով չորս հետցնցում:
Նմանատիպ նյութեր
2620 դիտում
11:51 18-08-2022
Իրան-Թուրքիա սահմանին նախորդ օրը գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում
1379 դիտում
10:01 06-02-2023
Հայաստան-Վրաստան սահմանին գրանցված երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի մի շարք գյուղերում
1352 դիտում
16:47 06-02-2023
Թուրքիայում գրանցված 2-րդ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում
Այս բաժնից
748 դիտում
19:18 30-01-2025
Տեղի ունեցավ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական 14-րդ նիստը
1057 դիտում
19:06 30-01-2025
Վարդան Կոստանյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ է նշանակվել
691 դիտում
18:54 30-01-2025
ՀՀ ՏԿԵ նախարարը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին