3419 դիտում
16:00 13-11-2017
ՔԿՀ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստով քրեական գործ է հարուցվել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Վարդաշեն քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ:
Այսպես, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ից ստացված ծառայողական քննության նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչության` 02.12.2009թ.-ի ուղեկցական գրությունով հիշյալ հիմնարկ է ուղարկվել քննիչի կողմից դատապարտյալ Կ. Կ. Ստենգաչուից վերցված «POLIC LIMITED EDITION» տեսակի ձեռքի ժամացույցը՝ ըստ հնարավորության այն վերջինիս վերադարձնելու նպատակով:
Գրությունը ստանալուց հետո «Վարդաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը, շահադիտական կամ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները` դատապարտյալին պատկանող ձեռքի ժամացույցը հաշվապահական հաշվառման բաժնին ի պահ հանձնելու փոխարեն այն դրել է իր աշխատասենյակի մետաղյա պահարանի մեջ, ինչի հետևանքով ՔԿՀ-ում անցկացված ծառայողական քննության արդյունքում հնարավոր չի եղել հայտնաբերել նշված ժամացույցը: Նկարագրված գործողությունների հետևանքով դատապարտյալը զրկվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող ժամացույցն իր հայեցողությամբ օգտագործելու և տնօրինելու իրավունքից:
Այսպիսով, «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
3579 դիտում
17:46 27-09-2017
Պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
2229 դիտում
12:47 14-07-2017
Քրեական գործ է հարուցվել ՔԿՀ աշխատակցի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ
Այս բաժնից
1132 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1234 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1438 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ