Սիրիայում օդային հարվածների արդյունքում զոհվել է 10 խաղաղ բնակիչ
Սիրիայում 10 խաղաղ քաղաքացի է զոհվել օդային հարվածների արդյունքում, որոնք իրականացրել են միջազգային կոալիցիոն ուժերը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ:
Միջադեպը տեղի է ունեցել սիրիական Դեյր-էր-Զոր նահանգի Ալ-Դուեյջի բնակավայրում՝ Իրաքի սահմանի մոտ: Նշվում է, որ հավածները ուղղվել են Թել Ալ-Շաեր թաղամասի և շտապօգնության մեքենայի վրա: Մեքենայում եղել են վիրավորներ և բժիշկներ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նույն Դեյր-էր-Զոր նահանգում փախստականների ճամբարում իրականացված ահաբեկչական գործողության արդյունքում զոհվել և վիրավորվել էին տասնյակ մարդիկ: