ԱՄՆ Ֆլորիդայում ընթացող մոտորանավակների մրցույթում միջադեպ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ Ֆլորիդայում ընթացող «Key West International super boat» մոտորանավակների մրցույթի ժամանակ միջադեպ է գրանցվել: Այս մասին հայտնում է LiveLeak-ը:
Մեծ արագությամբ ընթացող մոտորանավակները միմյանց են բախվել, ինչի հետևաքով նրանցից մեկը կողաշրջվել է ջրում:
Տեղի ունեցած վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել, իսկ ականատեսների կողմից արձանագրած տեսանյութը հայտնվել է համացանցում: