slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ՀՀ ԿԳՆ-ում գնահատվել է ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի ընթացքի կատարողականը
211652_close_icon

ՀՀ ԿԳՆ-ում գնահատվել է ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի ընթացքի կատարողականը

views-count3058 դիտում article-date 16:22 07-11-2017
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում` «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի կատարողականը գնահատելու, ինչպես նաև կրթության ոլորտում ԵՄ-Հայաստան համագործակցության առաջընթացն ու ազդեցությունը քննարկելու վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ պետական կառավարման այլ մարմինների ներկայացուցիչներ: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ ակնհայտ է` ինչ բացասական հետևանքներ է ունեցել կրթության և տնտեսության համար ՄԿՈՒ ոլորտում ժամանակին արձանագրված բացերը: «ԵՄ-ի բյուջետային աջակցությամբ բոլոր երեք ծրագրերը, որոնց արդյունքները տեսանելի են ինչպես բովանդակային, այնպես էլ գործնական իմաստով, ցույց են տալիս, որ մենք ճիշտ ճանապարհին ենք: Շնորհակալ եմ Հայաստանում ԵՄ պատվիրակությանը` մեր համատեղ ծրագրերի նկատմամբ ցուցաբերած պահանջկոտության համար: Ցանկանում եմ հատուկ նշել ՀՀ Լոռու մարզում իրականացվելիք ՄԿՈՒ ոլորտի գյուղատնտեսական ծրագիրը, որի հաջողության դեպքում այդ փորձը կկիրառենք հանրապետության մյուս մարզերում: Հույս ունեմ, այս ծրագիր նոր դուռ կբացի մեզ համար` ապագա անելիքների առումով: Շուտով ՀՀ կառավարություն կներկայացվի Կրթության զարգացման պետական ծրագիրը 2018-2030թ., որտեղ փորձ է արվել կրթությունը դիտարկել որպես մեկ ամբողջություն: Նույն ժամանակ սեղանին է դրվելու գիտության բարեփոխումների ողջ փաթեթը, որի արդյունքում հնարավորություն կունենանք հետևելու անհատի կրթության ողջ հետագծին` մանկապարտեզից մինչև գիտություն: Այս համատեքստում արմատական բարեփոխումներ են սպասվում շարժունության և կրեդիտային համակարգի առումով, որը պետք է ապահովենք նաև ՄԿՈՒ ոլորտում»,-նշել է ԿԳ նախարարը` ընդգծելով հատկապես բյուջետային աջակցության ծրագրերի տեսանելիության և թափանցիկության կարևորությունը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել է, որ կրթության ոլորտում ԵՄ-Հայաստան համագործակցության նպատակն է աջակցել Հայաստանին` կապ հաստատել մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) և զբաղվածության միջև՝ հատուկ ուշադրություն դարձնելով գյուղատնտեսության ոլորտում զբաղվածության խթանմանը: Դեսպան Սվիտալսկին ընդգծել է ՄԿՈՒ-ի կարևորությունը՝ ապահովելու Հայաստանի ընդհանուր աճը և աշխատաշուկայի պահանջների ու ուսանողների որակավորումների միջև կապը: Այնուհետև ՀՀ կրթության և գիտության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, աշխատանքի և սոցիալական հարցերի, ֆինանսների նախարարությունների և քաղաքաշինության զարգացման պետական կոմիտեի ներկայացուցիչները ներկայացրել են «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի ընդհանուր և հատուկ նախապայմանների կատարման ընթացքը: Նշենք, որ ծրագրի նախապայմաններ սահմանվել են` ուսումնական ծրագիր ու չափորոշիչներ, դասավանդողների վերապատրաստում գյուղատնտեսական ՄԿՈՒ հաստատություններում, աշխատանքի վրա հիմնված կրթական ծրագրեր, ՄԿՈՒ համակարգում սոցիալական համագործակցություն, Որակի ապահովման համակարգ, գյուղատնտեսական փորձնական հաստատությունների վերակառուցում և վերանորոգում, աշխատանքի վրա հիմնված ուսուցման համար սարքավորումներ ու ենթակառուցվածք, կարիերայի ուղղորդման կենտրոններ և ՄԿՈՒ հաստատությունների արդյունավետություն:

Նմանատիպ նյութեր