28520 դիտում
23:59 06-11-2017
«Մեր դեմ խաղ չկա». Էջմիածինցի Արփիկ Նազարյանը ՀՀԿ-ին զգուշացնում է, որ «Հրանտ Գրիգորյանը իր տունն է խլում». Aravot.am
Նոյեմբերի 8-ին Արմավիրի առաջին ատյանի դատարանը Էջմիածնի Անդրանիկի 14 հասցեի տան հարցով նիստ է անելու: Գործում ներգրաված է նաեւ գեներալ Մանվելի եղբորորդին՝ ՀՀԿ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանը: «Առավոտի» խմբագրությանն է դիմել Էջմիածնի բնակիչ Արփիկ Նազարյանը՝ բողոքով. «Հրանտ Գրիգորյանն իր ողջ լծակներն օգտագործում է՝ իմ նման անտերի դեմ: Ես 21 տարի դատարանների ձեռքը տանջամահ եղա»: Կինը պատմեց, որ իր ամուսնու ընկերները համատեղ ջանքերով կառուցած իրենց տունը խարդախությամբ վերցրել են՝ առանց իր գիտության.
«Ամուսինս նրանց հետ փողային գործարքների մեջ է եղել, փողերը վերադարձրել է, մի 2000 դոլար է պարտք մնացել, որոշել են, որ պետք է առանց իմ գիտության, դրա փոխարեն իմ 3 հարկանի նորակառույց բնակարանը վերցնեն: Դա ոչ միայն նյութական, այլ բարոյական արժեք ներկայացնող տուն է, իմ օջախն է, իմ երազանքների շտեմարանը, որը ես կառուցել էի՝ իմ երեխաների հետ վայելելու համար: Խաբել են: Էջմիածնի Լենուղի գյուղի լենուղեցի Աղասը՝ մայոր էր, հրամանատար, որը այդ ժամանակ զորամասում միայն զբաղվում էր զենք-զինամթերք վաճառելով, հետագայում իմացա, որ տունս Աղասի մոտ է, պարտքի տեղը տվել է, գնացի նրա մոտ, ասեցի՝ ուղղակի խնդրում եմ, իրավունք չունեիք առանց իմ գիտության ոտնձգություն անեիք իմ սեփականության նկատմամբ: Ես ասեցի պատրաստ եմ՝ ինչ գումար է պարտք, ես այդ գումարը տալիս եմ, միայն, խնդրում եմ, այդ տունը վերադարձրեք ինձ..
Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2017/11/06/918322/]այստեղ [/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
22171 դիտում
09:47 28-03-2020
Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է պրոֆեսոր համաճարակաբան Արփիկ Հասրաթյանը
Այս բաժնից
763 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
634 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
436 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը