22207 դիտում
09:47 28-03-2020
Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է պրոֆեսոր համաճարակաբան Արփիկ Հասրաթյանը
ՌԴ «Նովոմոսկովսկի» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում 69 տարեկանում մահացել է պրոֆեսոր Արփիկ Հասրաթյանը: Ավելի վաղ կինն եղել է Սեչենովսկու համալսարանի համաճարակաբանության ինստիտուտի մասնագիտական կրթության ամբիոնում պրոֆեսոր։
Այդ մասին հաղորդում է ՄԿ-ն։
Նշվում է, որ Ա. Հասրաթյանը հոսպիտալացվել էր իր բնակարանից մարտի 23-ին: Սկզբում նա տեղափոխվել էր հիվանդանոց բարձր ջերմությամբ և դժվարացած շնչառությամբ, սակայն վիճակը չէր լավացել, իսկ ուրբաթ ցերեկը տեղափոխվել էր այլ հիվանդանոց, որտեղ նրա մոտ նախնապես հաստատվել էր COVID-19 վիրուսի առկայությունը:
Ժամեր անց Ա. Հասրաթյանը մահացել էր: Բժիշկները ճշտում են՝ արդյոք մահվան պատճառը կորոնավիրուսն էր: Ըստ նախնական տեղեկատվության՝ վերջին շրջանում կինը չէր մեկնում արտերկիր և չուներ շփում կորոնավիրուսով հիվանդների հետ:
Արփիկ Հասրաթյանը բժշկական գիտությունների դոկտոր էր, վիրուսային հեպատիտների բուժման առաջատար մասնագետ։
Նմանատիպ նյութեր
3830 դիտում
22:35 29-10-2020
Կորոնավիրուսից մահացել է համաճարակաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Դավիդյանցը
8606 դիտում
14:12 02-11-2020
Կորոնավիրուսից մահացել է ֆիզմաթ․ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Ավետիսյանը
Այս բաժնից
436 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
562 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1021 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը