2789 դիտում
14:25 06-11-2017
Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կոլյա Կարապետյանի հետագա բուժումը կշարունակվի Երևանում
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տեղեկացնում է, որ մեր հավաքականի անդամ, մարտական սամբոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կոլյա Կարապետյանը, ով այս տարվա մայիսին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացված Սամբոյի Եվրոպայի առաջնությունում նվաճել էր բրոնզե մեդալ, այնուհետև կտրուկ վատանալով տեղափոխվել հիվանդանոց և շուրջ վեց ամիս բուժում ստացել Մինսկի քաղաքային շտապ օգնության հիվանդանոցում, վերջապես տեղափոխվել է Երևան:
Ըստ բժիշկների, մարզիկի մոտ արձանագրվել էր գլխի շրջանում արյան զեղում, ինչը ստացած հարվածների հետևանք էր:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր անձանց, կազմակերպություններին, պետական գերատեսչություններին, ովքեր այս ողջ ժամանակահատվածում իրենց աջակցությունն են ցուցաբերել մեր մարզիկի կյանքը փրկելու, թանկարժեք բուժման խնդիրները հոգալու, հարազատներին հոգեբանորեն սատար կանգնելու համար, մասնավորաբար՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին, ՀՀ Ազգային ժողովին, ՀՀ ոստիկանությանը /Կոլյան կրտսեր օպեր լիազոր է/, ՀՀ առողջապահության նախարարությանը, Բելոռուսում ՀՀ դեսպանատանը, հայ համայնքին, Մինսկի քաղաքային շտապ օգնության,, հիվանդանոցին, Բելոռուսի սպորտի և տուրիզմի նախարարությանը:
Ներկայումս Կոլյա Կարապետյանը գտնվում է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում:
Հաշվի առնելով մեր բուժաշխատողների բարձր պրոֆեսիոնալիզմը, հուսով ենք, որ Կոլյան կկարողանա հաղթահարել հիվանդությունն ու վերադառնալ բնականոն կյանքի, նաև համոզված, որ այսուհետև նույնպես մարզիկն ու նրա ընտանիքը կլինեն բոլորիս ուշադրության կենտրոնում:
Նմանատիպ նյութեր
1598 դիտում
13:06 28-11-2015
Բռնցքամարտիկ Ալեն Դանիելյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
3394 դիտում
13:03 13-04-2016
Ծանրորդ Վանիկ Ավետիսյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր. տեսանյութ
Այս բաժնից
1012 դիտում
20:14 18-01-2025
Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականի նոյեմբերին Պուտինին, Ալիևին ու Փաշինյանին ուղարկած իր նամակը
799 դիտում
18:57 18-01-2025
Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարnւթյան իրավունքները. Amnesty International