«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Կոուտինյոյին
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն դարձել է «Ռեալի» տրանսֆերային նպատակը:
Մադրիդյան ակումբը Անգլիայի իր գործընկերների հետ արդեն խորհրդակցել է 25-ամյա բրազիլացու պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: «Ռեալը» ցանկանում է ֆուտբոլիստին ձեռք բերել 2018թ. ամռանը:
Կոուտինյոյին ձեռք բերելու գլխավոր հավակնորդը «Բարսելոնան» է: Բրազիլացին հակված է կարիերան հենց կատալոնական ակումբում շարունակելու տարբերակին:
«Բարսելոնան» ցանկանում է արդեն հունվարին ձեռք բերել Կոուտինյոյին, քանի որ ամռանը՝ ամենայն հավանականությամբ, լուրջ պայքար կսկսվի և գործարքի արժեքը էականորեն կաճի՝ գերազանցելով 150 մլն եվրոյի սահմանը, որի դիմաց «Լիվերպուլը» ի սկզբանե պատրաստ էր բաց թողնել Կոուտինյոյին:
Եթե ձմռանը Կոուտինյոն չտեղափոխվի «Բարսելոնա», ապա մրցաշրջանի ավարտից հետո նրա համարր կպայքարեն և «Ռեալը», և՝ ՊՍԺ-ն: