211652_close_icon
views-count5243 դիտում article-date 12:52 25-02-2017

Տարոն Մարգարյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Զորավար Անդրանիկի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 152-ամյակի առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի տեղակալների, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների ու «Սասուն-Տարոն» հայրենակցական միության անդամների հետ միասին, այցելել է Եռաբլուր պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Զորավարի հիշատակին, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարել են հոգեհանգստի կարգ` Զորավարի և հայ ազգային ազատագրական պայքարի նվիրյալ բոլոր նահատակների հոգիների հանգստության համար: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծաղիկներ է խոնարհել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին և Անհայտ զինվորի հուշաքարին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր