Հարգանքի տուրք՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հիշատակին
Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան 68-րդ տարեդարձի առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների, պատգամավորների, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների և Աշոտ Նավասարդյանի ընտանիքի անդամների հետ միասին այցելել է Եռաբլուր պանթեոն:
Կուսակցական ընկերների հետ միասին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծաղիկներ է խոնարհել Աշոտ Նավասարդյանի շիրիմին, հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:
Եռաբլուր պանթեոնում Երևանի քաղաքապետը ծաղիկներ է խոնարհել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և Անհայտ զինվորի հուշաքարին: