55572 դիտում
11:31 03-11-2017
Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգեց Lexus-ով մահվան ելքով վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած 30-ամյա վարորդի կալանքի որոշման քննությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Երեկ՝ նոյեմբերի 2-ին, Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Արման Գասպարյանը բողոք-միջնորդություն է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որպեսզի դատարանը չեղյալ հայտարարի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գեղամ Մարգարյանի որոշումը և երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ՝ 30-ամյա Խաչատուր Հակոբյանի նկատմամբ, ով կասկածվում է հոկտեմբերի 1-ին Աբովյան քաղաքում իր վարած Lexus մակնիշի 10 CZ 010 համարանիշի ավտոմեքենայով մահվան ելքով վրաերթ կատարելու և դեպքի վայրից փախուստի դիմելու մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Արման Դանիելյանը դռնփակ դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ դատական նիստը հետաձգում է և այն տեղի կունենա նոյեմբերի 7-ին։
Դատարանի մոտ հավաքված տուժածի բարեկամներն ասում էին. «Հուսով ենք՝ վերաքննիչ քրեական դատարանը բարձր կպահի իրավաբանի իր կոչումը և արդարացի որոշում կկայացնի, որպեսզի թե մահվան ելքով վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդը, թե նրա հայրը, ով փորձում էր մոլորեցնել ոստիկաններին ու քննիչներին և թե Աբովյանի «մեծն» դատավորը իրենց ուղեղներին զոռ տան ու հիշեն Բալզակի հայտնի խոսքը, որ օրենքը սարդոստայն չէ, որի միջից խոշոր ճանճերը ճեղքեն, դուրս գան, իսկ մանրերը մնան»։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/06/1079234/]հայտնել էր [/url]ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 6-ին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, Արդարդատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված Կոտայքի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանը միջնորդություն էր ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ( նստավայրը՝ Աբովյան քաղաք), որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացներ Երևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Խաչատուր Հակոբյանի նկատմամբ:
Վերջինիս նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել էր մարդու մահ/ և 244 հոդվածի /ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից փախուստի դիմելը/ հատկանիշներով:
Դատավոր Գեղամ Մարգարյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշել էր մերժել քննիչի միջնորդությունը, փոխարենը՝ բավարարել էր քաղաքացուն մահվան ելքով վրաերթի ենթարկած, նրան անօգնական թողած ու դեպքի վայրից փախուստի դիմած Խ. Հակոբյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի միջնորդությունը՝ նրան ազատ թողնելով 3 մլն դրամ գրավի դիմաց:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Խ. Հակոբյանը աշխատում է որպես «Խաչատուր Հակոբյան» ԱՁ-ի տնօրեն, ով իր հոր՝ 59-ամյա Ռուբեն Հակոբյանի հետ հիմնականում սպասարկում են ոստիկաններին և դատավորներին՝ նրանց համար կարելով հագուստներ:
Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ հանցագործությունը բացահայտվել էր հսկայածավալ քննչական գործողությունների արդյունքում: Կոտայքի մարզի քննիչներն ու Աբովյանի քննչական բաժնի քննիչները, մարզի քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանի, ՀԿԳ ավագ քննիչ Ս. Սեդրակյանի, նույն բաժնի ավագ քննիչներ՝ Տիգրան Բաղյանի, Արման Գրիգորյանի կողմից կատարվել էին հսկայածավալ գործողություններ, որպեսզի հանցագործությունը բացահայտվեր և հանցագործի մտքով չանցնի, որ քննիչները կարող էին իր նվագի տակ պարել, ինչի համար էլ վրաերթի օրը Ռ. Հակոբյանն էր ներկայացել Ոստիկանություն և սկսել էր քննիչներին «Գյուլնազ տատու հեքիաթները» պատմել՝ մտածելով, որ «իր կարած վերմակը» քննիչները որպես հիմք կընդունեն ու «կքաշեն քրեական գործի վրա», մինչդեռ դերձակ Ռուբենը մոռացել էր իր մատին մատնոց դնել ու քննիչների ճիշտ գործողությունների արդյուքնում ծակոցները ստացավ իրական կասկածյալը, մինչդեռ դատավոր Գ. Մարգարյանը գերադասեց կիրառել գրավը:
Դատարանի մոտ հավաքվածներն էլ, իմանալով, թե ինչ վճիռ է կայացրել դատավորը ասել էին. «Նա երևի դերձակի ազդեցության տակ է, ուզում է գործը կարի կասկածյալի սրտով»:
[b]Կասկածյալ, ԱՁ-ի տնօրեն՝ 30-ամյա Խաչատուր Հակոբյանն է [/b]
[img]http://st0.shamshyan.com/editor/0003556001509692368307462.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
12507 դիտում
09:00 27-01-2016
Դատարանը կալանավորեց Երևանում 14-ամյա աղջնակին մահվան ելքով վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած 55-ամյա վարորդին