211652_close_icon
views-count12477 դիտում article-date 09:00 27-01-2016

Դատարանը կալանավորեց Երևանում 14-ամյա աղջնակին մահվան ելքով վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած 55-ամյա վարորդին

Երեկ` հունվարի 26-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանն ու ավագ քննիչ Գոռ Թադևոսյանը միջնորդություն են ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի ավագ քննիչ Գ. Թադևոսյանի որոշմամբ ձերբակալված, Երևան քաղաքի Նոր Արեշ 26 փողոցի բնակիչ, 55-ամյա Տիգրան Աղաբաբյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Մեսրոպ Մակյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով` բավարարել է քննչական վարչության միջնորդությունը և Տ. Աղաբաբյանը, ով կասկածվում է հունվարի 11-ին իր վարած ավտոմեքենայով Երևանում Արմավիր քաղաքի բնակիչ, 14-ամյա Շուշանիկ Իսպիրյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ` կալանավորվեց և տեղափոխվեց Նուբարաշենի բանտ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/20/75031/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, հունվարի 18-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել էր Արմավիր քաղաքի բնակիչ, տեղի 4-րդ ավագ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի, 14-ամյա Շուշանիկ Իսպիրյանը: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, տեղի բժիշկներն ամեն հնարավորն արել էին, որպեսզի փրկեին երեխայի կյանքը, սակայն՝ ապարդյուն: Երեխան, ով վրաերթի էր ենթարկվել հունվարի 11-ին, մահացել էր, իսկ վրաերթը կատարողը, ով նրան թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել էր փախուստի, հայտնաբերվել էր ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցների կողմից: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր