211652_close_icon
views-count6994 դիտում article-date 23:30 01-11-2017

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ. առաջարկվում է երթևեկության կազմակերպման փոփոխություն

Հարգելի քաղաքացիներ, ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Ավագ Պետրոսյանի փողոցում և Տպագրիչների փողոցի ու դեպի Վարդանանց փողոց երթևեկության ուղղությամբ նրա շարունակությունը հանդիսացող Վարդանանց փակուղու հատվածներում մշտապես առաջանում են տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներ և որոշ դեպքերում՝ խցանումներ: Տրանսպորտային միջոցների հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով Ճանապարհային ոստիկանության կողմից առաջարկվում է նշված փողոցներում երթևեկությունը կազմակերպել միակողմանի. Ավագ Պետրոսյանի փողոցում՝ Սայաթ Նովա պողոտայից դեպի Թումանյան փողոց ուղղությամբ, իսկ Տպագրիչների փողոցի ու Վարդանանց փակուղու հատվածներում՝ Հանրապետության փողոցից դեպի Վարդանանց փողոց ուղղությամբ: Հանրային քննարկման համար կից ներկայացվում են առաջարկվող երթևեկության կազմակերպման սխեմաները: Խնդրվում է առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները հասցեագրել [email protected] էլեկտրոնային հասցեին: [img]http://st0.shamshyan.com/editor/0592912001509559119328711.jpg[/img] [img]http://st0.shamshyan.com/editor/0606303001509559138816513.jpg[/img] [b] ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ[/b]

Նմանատիպ նյութեր