120659 դիտում
14:32 31-10-2017
Արմավիր քաղաքի մանկապարտեզում 2.5-ամյա տղային պատանդ վերցրած, ոստիկանների կողմից պրոֆեսիոնալ ձևով վնասազերծված 36-ամյա պատանդառուն ձերբակալվել է, պարզվել է դրդապատճառը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Թեմուր Ջնդոյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Հարութ Սրեյանի գլխավորությամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված խմբի ղեկավար նշանակված Հ. Սրեյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, որը վերաբերում է Արմավիր քաղաքի Տ. Պետրոսյան 1-ին նրբանցքում հաշվառված 36-ամյա Արգամ Հովիկյանի կողմից երեկ՝ հոկտեմբերի 30-ին, Արմավիրի քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 17 հասցեում գործող թիվ 12 «Մանուշակ» մանկապարտեզի մսուր խմբի սան, 2.5-ամյա Հմայակ Համազասպյանին մի քանի ժամ պատանդ պահելուն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Ա. Հովիկյանը նշված մանկապարտեզի դաստիարակչուհի՝ Արմավիր քաղաքի Չարնցի փողոցի բնակիչ, 23-ամյա Լիլիթ Հովհաննիսյանի նախկին ամուսինն է, ով դանակի սպառնալիքով պահանջել է, որպեսզի իր մոտ բերեն նախկին կնոջը՝ Լ. Հովհաննիսյանին։
ՀԿԳ քննիչի որոշմամբ Ա. Հովիկյանը ձերբակալվել է, և օրենքով սահմանված կարգով ձերբակալման ժամը լրանալուց հետո քննչական բաժինը դիմելու է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Ա. Հովիկյանի նկատմամբ, ու եթե դատարանը բավարարի միջնորդությունը, ապա նա կամ կտեղափոխվի Դատապարտյալների հիվանդանոց կամ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/30/1081054/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, երեկ՝ հոկտեմբերի 30-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզում։
Մի քաղաքացի ներս էր մտել Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ, որտեղ պատանդ էր վերցրել աշխատակիցներին և երեխաներին։ Դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության, Ազգային Անվտանգության ծառայության և քննչական վարչության աշխատակիցները։
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը առաջին պահից դեպքի վայր էին ժամանել Արմավիրի մարզի դատախազ Վահե Հովհաննիսյանն ու դատախազի տեղակալ Արամ Դոլինյանը: Նշված հատվածում ծառայություն էին կատարլ Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները, ինչպես նաև Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակիցները։
Դեպքի վայր էր ժամանել նաև ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի /6-րդ/ գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանը, ով Արմավիրի մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի և վարչության պետի օպերգծով տեղակալ Սամվել Խմելյանի հետ փորձում էին բանակցություններ վարել, որպեսզի քաղաքացին պատանդ վերցված երեխային ազատ արձակեր:
Ոստիկանների բանակցությունների և բացատրական աշխատանքների արդյունքում բոլոր պատանդները բաց էին թողնվել, մնացել էր միայն մեկ հոգի՝ տղա երեխա: Տականքը բռնություն էր կիրառել մանկապարտեզի դաստիարակչուհու նկատմամբ, ով վնասվածքներ էր ստացել:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ նա Արմավիր քաղաքի բնակիչ Արգամ Հովակիմյանն է:
Ժամանել էին նաև Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ:
Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ժամանել էր նաև ՀՀ Ոստիկանության 1-ին տեղակալ, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, իսկ քիչ անց ոստիկաններին հաջողվել էր ստահակին վնասազերծել և երեխային ազատել տականքի ճիրաններից:
Երեխային փրկելու գործում հսկայական և պրոֆեսիոնալ աշխատանքներ էր կատարել Ոստիկանության Արմավիրի մարզային վարչութան պետ, Ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը՝ համագործակցելով ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ Հ. Պողոսյանի, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Ս. Ասատրյանի և 6-րդ գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ Ա. Մարգարյանի հետ: Ա. Այվազյանը իր վարքով ապացուցեց, որ ինքը իսկական ոստիկան է և լավ հոգեբան:
[b]Ստահակի հետ մի քանի ժամ բանակցություններ վարած ու երեխայի կյանքը փրկած՝ Արմավիրի մարզի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանն է [/b]
[img]http://shamshyan.com/ups/images/0618465001509433012468437.png[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 147+
147+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1560 դիտում
21:54 16-01-2015
Փարիզում քաղաքացիներին պատանդ վերցրած անձը ձերբակալվել է