Փարիզում քաղաքացիներին պատանդ վերցրած անձը ձերբակալվել է
Փարիզի փոստային բաժանմունքներից մեկում այսօր քաղաքացիներին պատանդ վերցրած տղամարդը հանձնվել է ոստիկանությանը:
Վերջինիս տվյալներով՝ քաղաքացիներից ոչ մեկ չի տուժել: Ավտոմատով եւ մի քանի նռնակներով զինված տղամարդը, երկու հոգու պատանդ պահելուց հետո, ինքնակամ է որոշել հանձնվել:
Որոշ լրատվամիջոցների տվյալներով՝ նա հոգեկան հիվանդությամբ է տառապում:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Փարիզում ահաբեկչական գործողությունների հետեւանքով 17 մարդ էր զոհվել: