3364 դիտում
19:48 30-10-2017
Առաջիկայում կմշակվի Երևանի արտաքին տեսքի և քաղաքային հարմարավետ միջավայրի ուղեցույց
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին, քաղաքապետի խորհրդական Վահագն Վերմիշյանին, գլխավոր դիզայներ Գառնիկ Ամատունյանին, աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի, ճարտարապետության և քաղաքաշինության վարչություններին, ինչպես նաև «Երևաննախագիծ» ՓԲԸ-ին հանձնարարել է միջազգային փորձն ուսումնասիրելով ու համագործակցելով մասնագիտական կազմակերպությունների հետ ձեռնամուխ լինել Երևան քաղաքի արտաքին տեսքի և քաղաքային հարմարավետ միջավայրի ուղեցույցի մշակման աշխատանքներին:
«Ակնկալում ենք ունենալ այնպիսի փաստաթուղթ, որտեղ գեղեցիկ և հարմարավետ քաղաքային միջավայր ունենալու մասնագիտորեն հիմնավորված հայեցակարգային մոտեցումներից բացի, փողոց առ փողոց նշված կլինեն այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ է իրականացնել՝ մայրաքաղաքն էլ ավելի հարմարավետ դարձնելու համար:
Ընդ որում, այդ ուղեցույցում պետք է ներառված լինի նաև ճարտարապետական և արտաքին տեսքի բոլոր բաղադրիչների ու տեսակների, ինչպես նաև քաղաքային գույքի տեղադրման մասին հստակ կանոնակարգ:
Անհրաժեշտության դեպքում աշխատանքներում ընդգրկեք նաև համապատասխան փորձ ունեցող կազմակերպություններին, ինչպես նաև «Երևան՝ խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողովի ներկայացուցիչներին: Համոզված եմ, որ նման ուղեցույց ունենալու պարագայում մենք կկարողանանք ապահովել ավելի գեղեցիկ, հարմարավետ ու մատչելի միջավայր», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
2464 դիտում
19:27 25-12-2017
Հաջորդ տարեսկզբից կմեկնարկեն Երևանի արտաքին տեսքի և քաղաքային միջավայրի ուղեցույցի կազմման աշխատանքները
7103 դիտում
21:14 19-06-2017
Կմշակվի Երևան քաղաքի արտաքին գովազդի կանոնակարգման նոր ձևաչափ
Այս բաժնից
712 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
556 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1078 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ