7106 դիտում
21:14 19-06-2017
Կմշակվի Երևան քաղաքի արտաքին գովազդի կանոնակարգման նոր ձևաչափ
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև մայրաքաղաքի հանրային վայրերում գովազդային նյութերը նպատակահարմար վայրում տեղադրելու խնդրին:
«Վերջին օրերին սոցցանցերում հաճախակի ենք հանդիպում արտաքին գովազդի հետ կապված մեր համաքաղաքացիների դժգոհությանը: Ակնհայտ է, որ մայրաքաղաքին նոր լուծումներ են անհրաժեշտ, այլապես մի քանի տարի հետո շենքերի վրա անկանոն փակցված գովազդների պատճառով շենքերի իրական, ոճական լուծումներն ընդհանրապես չեն երևա:
Յուրաքանչյուր շենքի համար անհրաժեշտ է մշակել գովազդների փակցման հստակ տեղերը, չափերն ու տեսակը, որպեսզի յուրաքանչյուր կազմակերպություն կամ անհատ այդ շենքում գործունեություն սկսելուց առաջ իմանա, թե տվյալ հասցեում գովազդի ինչ տեսակ է թույլատրելի: Խոսքս առաջին հերթին վերաբերում է պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերին:
Բացի այդ, անթույլատրելի է, երբ ավագանու որոշմամբ որևէ շենքի վրա հուշատախտակ է տեղադրվում և որոշ ժամանակ անց դրա հարևանությամբ հայտնվում են ինչ-որ գովազդներ, այն էլ այնպիսի բազմությամբ, որ հուշատախտակը հազիվ է նկատվում:
Ըստ այդմ, գույքագրեք այն հասցեները, որտեղ նկատվել են շենքերի և շինությունների ճակատային հատվածների, կամարանցումների, կիսանկուղային հարկերի արտաքին տեսքը գովազդներով անհարկի, ոչ սահմանված կարգով ծանրաբեռնելու դեպքեր և համապատասխան քայլեր ձեռնարկեք», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը, ինչպես նաև Երևան քաղաքի գլխավոր դիզայներին հանձնարարել է մշակել մայրաքաղաքի արտաքին գովազդի կանոնակարգման նոր ձևաչափ:
Նմանատիպ նյութեր
4541 դիտում
22:44 17-07-2017
Կմշակվի Երևան քաղաքի կառուցապատման և հողօգտագործման կանոնակարգը
3364 դիտում
19:48 30-10-2017
Առաջիկայում կմշակվի Երևանի արտաքին տեսքի և քաղաքային հարմարավետ միջավայրի ուղեցույց
Այս բաժնից
490 դիտում
20:08 17-01-2025
Հունվարի 19-ին կկատարվի աղոթք գերիների համար
559 դիտում
19:43 17-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
694 դիտում
19:15 17-01-2025
Քննարկվել է Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը