211652_close_icon
views-count1542 դիտում article-date 15:00 12-05-2017

Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է 2013-2017թթ. հարմարավետ և մատչելի միջավայրի ստեղծման ուղղված աշխատանքների ցուցանիշները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի համաքաղաքացիներ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը շարունակում է «Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիներին» խորագրով Երևան քաղաքի զարգացման քառամյա ծրագրի շրջանակում 2013-2017թթ. մայրաքաղաքում իրականացված աշխատանքների ամփոփ ներկայացումը: Այս անգամ ներկայացնում ենք քաղաքային հարմարավետ և գրավիչ միջավայր ստեղծելուն ուղղված աշխատանքների ցուցանիշները, քանի որ քաղաքային միջավայրը ուղղակի ներգործություն է ունենում մարդկանց կյանքի վրա: Այս համատեքստում մատչելի ու հարմարավետ Երևանի կառուցումը քաղաքապետարանի առաջնահերթություններից է: Այդ նպատակով 2013-2017թթ. շարունակվել են իրականացվել քաղաքային ձևավորման, մայրաքաղաքում մատչելիության և հարմարավետության ապահովմանն ուղղված ծրագրեր, որոնց հիմքում միշտ եղել է համաչափ զարգացման սկզբունքը: Ըստ քաղաքային հարմարավետ և մատչելի միջավայրի ստեղծման ծրագրերի 2013-2017թթ. ցուցանիշների՝ • Երևանում նկարազարդվել է 1041 բակային տարածք, • վերանորոգվել և գունազարդվել է 145 կամարանցում, • տեղադրվել է 100 փողոցային նորաոճ ուղենիշ, • ստեղծվել է 437 ծաղկային կոմպոզիցիա, • փողոցներում և հանրային վայրերում տեղադրվել է 5500 նստարան և անվճար հայտարարությունների 450 վահանակ, • կառուցվել է 2000 թեքահարթակ` փողոցների և հանրային վայրերի մատչելիությունն ապահովելու համար։ Պիլոտային ծրագրի շրջանակում կառուցվել է վերելակներով հարմարեցված մեկական վերգետնյա և ստորգետնյա անցում, • բնակչության սակավաշարժ խմբերի համար հարմարեցվել է 25 ավտոբուս, • հանրային 2 այգիներում տեղադրվել են ներառական խաղահրապարակներ, • տեսողության խնդիր ունեցողների համար մայթերի ավարտի մասին զգուշացնող հատուկ գոգավորությամբ սալիկներ են տեղադրվել քաղաքի 73 հատվածներում։ Հիշեցնենք, որ ամբողջական հաշվետվության էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.yerevan.am/am/report/annual-report-2016/»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր