211652_close_icon
views-count2422 դիտում article-date 19:27 25-12-2017

Հաջորդ տարեսկզբից կմեկնարկեն Երևանի արտաքին տեսքի և քաղաքային միջավայրի ուղեցույցի կազմման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետի խորհրդական Վահագն Վերմիշյանը զեկուցել է, որ ավարտվել են Երևանի արտաքին տեսքի և քաղաքային միջավայրի ուղեցույցի մշակման նպատակով իրականացվող միջազգային փորձի ուսումնասիրման աշխատանքները: Արդյունքում ընտրությունը կանգ է առել դանիական ընկերության վրա, որն իրականացրել է Սան Ֆրանցիսկո, Նյու Յորք, Կոպենհագեն, Մոսկվա և աշխարհի ավելի քան 20 խոշոր քաղաքների քաղաքային միջավայրի ուղեցույցի կազմման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ հաջորդ տարեսկզբին միջազգային մասնագետները կայցելեն Երևան՝ քաղաքի միջավայրն ուսումնասիրելու և համատասխան աշխատանքային ծրագիր ներկայացնելու նպատակով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է պարբերաբար զեկուցել աշխատանքների ընթացքի մասին:

Նմանատիպ նյութեր