Ուկրաինայի Զինված ուժերը վերջին 3 տարում խաղաղ պայմաններում 10 հազ. զոհ են ունեցել
Ուկրաինայի Զինված ուժերի և մյուս ռազմական խմբավորումների ոչ ռազմական կորուստները՝ 2014 թվականից ի վեր, երբ Դոնբասում սկսվեցին ուժային գործողությունները, ներկա պահին կազմում են 10 հազ. մարդ, հայտնել է Ուկրաինայի գլխավոր զինդատախազ Անատոլի Մատիոսը:
«2014 թվականից սկսած մինչև այժմ Ուկրաինայի ԶՈւ և երկիրը պաշտպանող այլ ստորաբաժանումներում զոհվել է 10 հազար 103 մարդ: Այս կորուստները ոչ թե ռազմական բնույթ են կրում, այլ՝ անդառնալի և սանիտարական բնույթ ունեն», ասեկ է Մատիոսը:
Մատիոսը խոստովանել է, որ «երկու լիարժեք բրիգադներ զոհվել են միայն այն պատճառով, որ զինծառայողները չեն կատարել կանոնակարգի պահանջները կամ էլ հանցագործություններ են կատարել, այդ թվում՝ իրար դեմ»:
Դատախազը նաև փաստել է, որ հետպատերազմական սինդրոմով տառապում են Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների գրեթե 360 հազար մասնակից: «Այդ մարդիկ արդարության սուր սգացում ունեն, որին պետությունը այսօր չի կարողանում համարժեք արձագանքել»:
Նշենք, որ Ուկրաինայի ԶՈւ ուժերի ռազմական կորուստները՝ Դոնբասում պատերազմական գործողությունների ողջ ընթացքում, պաշտոնապես կազմում են 3,8 հազար մարդ: