Ուկրաինայի զինված ուժերը կստանան այնպիսի զենք, որից չեն ունեցել նախկինում. Գելետեյ
ТАСС-ի հաղորդմամբ` Ուկրաինայի զինված ուժերը ստանալու են գերճշգրիտ զենք, կառավարման ավտոմատացված համակարգեր ու կապի համակարգեր: Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելետեյը, ով այցելել է Զապորոժիեում գտնվող պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություն.
«Մենք պետք է մոտ ժամանակներս վերահագեցնենք մեր զինված ուժերը: Մենք արդեն գնել ենք բարձր ճշգրտությամբ շատ զենքեր և այն տեխնիկան, որը մենք չենք ունեցել նախկինում, որի կարիքը մենք ունեցել ենք նախկինում»: