13581 դիտում
10:32 28-10-2017
Կարեն Կարապետյանը օրենքով չի կարող վարչապետ լինել. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Որքան ավելի ենք մոտենում 2018թ. ապրիլի 9-ին, այնքան ավելի սուր է դրվում այն հարցը, թե ով կարող է լինել Հայաստանի հաջորդ վարչապետը: Գործող վարչապետ Կարեն Կարապետյանը հրապարակայնորեն չի թաքցնում վարչապետի պաշտոնում մնալու իր հավակնությունները, մինչդեռ շատերը կարծում են, որ դրա համար կա սահմանադրական արգելք, և Կարապետյանի վարչապետ դառնալու ցանկությունը հակասության մեջ է Սահմանադրության հետ:
2015թ. ընդունված սահմանադրական փոփոխությունների 148 հոդվածով՝ Կառավարության անդամին ներկայացվող պահանջները, ասվում է, որ Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները: Նույն հոդվածի երկրորդ կետը հստակեցնում է, որ կառավարության անդամի վրա տարածվում են պատգամավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները:
Սահմանադրության արդեն 48-րդ հոդվածը սահմանում է պատգամավոր ընտրվելու համար անհրաժեշտ չափորոշիչները, ըստ որի՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Հենց այս հոդվածի վրա հղում անելով է, որ շատերը կարծիք են հայտնում, որ Հայաստանի ներկա վարչապետը չի կարող 2018թ. ապրիլի 9-ից հետո զբաղեցնել վարչապետի պաշտոնը:
Սահմանադրության՝ կառավարությանը և նախագահին վերաբերող բաժինները ուժի մեջ են մտնում 2018թ. ապրիլի 9-ից հետո: Արդյո՞ք վարչապետ Կարեն Կարապետյանը միայն Հայաստանի քաղաքացի է: Շատերի մոտ կասկածներ կան, որ նա միաժամանակ նաև Ռուսաստանի քաղաքացի է: Այդ փաստը դժվար է ստուգել, դրա համար Հայաստանի իշխանությունը պետք է դիմի Ռուսաստանի համապատասխան պետական մարմիններին, տեղեկանք տրամադրելու, թե ինչ կարգավիճակով է Կարապետյանը 2011-2016թթ. աշխատել Ռուսաստանում, երբ զբաղեցնում էր «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահի պաշտոնը: Բայց նման տեղեկանքի անհրաժեշտություն կարող է և չծագել, եթե նկատի ունենանք, որ Կարապետյանը չի համապատասխանում նաև վերջին չորս տարում Հայաստանում մշտապես բնակվելու պահանջին: Վերջին չորս տարում մշտապես բնակվել նշանակվում է, որ նա այդ չորս տարուց երկուսից ավելի տարին ֆիզիկապես գտնվել է Հայաստանում: Կարեն Կարապետյանը վարչապետ է նշանակվել 2016թ. սեպտեմբերի 13-ին, ու դժվար չէ հաշվել, որ 2018թ. ապրիլի 9-ին չի լրանում Հայաստանում գտնվելու երկու տարին, և սահմանադրական արգելքը տարածվում է նրա վրա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը