25852 դիտում
09:58 14-01-2017
Նոր Սահմանադրությամբ՝ Կարեն Կարապետյանը 2018-ից չի կարող լինել ՀՀ վարչապետ, որովհետև վերջին 4 տարում մշտապես չի բնակվում Հայաստանում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արդեն երկու օր լայն քննարկման առարկա է՝ արդյոք վարչապետ Կարեն Կարապետյանը կարող է մասնակցել է 2017-ի խորհրդարանական ընտրություններին, թե՝ ոչ: Սույն հարցին «Հայկական ժամանակը» անդրադարձել էր դեռևս նոյեմբերին:
Մասնավորապես գրել էինք, որ Սահմանադրության պահանջով պատգամավոր կարող է դառնալ անձը, ով վերջին 4 տարին բնակվել է Հայաստանի Հանրապետությունում, իսկ Կարեն Կարապետյանն, ինչպես հայնտի է 2011-2016 թթ. եղել է «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահը, 2012 թվականից էլ «Գազպրոմ Մեժրեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ:
Նախօրեին Արմեն Աշոտյանը ծավալուն հարցազրույց էր տվել, որի ամբողջ ասելիքն այն էր, որ առաջիկա ընտրություններն այնքան կարևոր են Հայաստանի համար, որ ոչ մի պարագայում չպետք է ստվեր գցել դրանց օրինականության վրա:
Ուստի, եթե համապատասխան իրավական ընթացակարգով պարզվի, որ Կարեն Կարապետյանը վերջին 4 տարում չի բնակվել Հայաստանում, նա չի ընդգրկվի ՀՀԿ-ի ցուցակում: Նույն բանն ասել էր նաև ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
Եթե իրադարաձություններն այսպես զարգանան և ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում Կարապետյանը շարունակի զբաղեցնել վարչապետի պաշտոնը, դա միևնույն է, կարող է տևել մինչև 2018-ի ապրիլ:
Բանն այն է, որ նոր Սահմանադրության 148 հովածում (որն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլին) ասվում է, որ կառավարության անդամը, նաև վարչապետը պետք է բավարարի պատգամավորի վրա տարածվող պահանջներին: Սա նշանակում է, որ 2018-ի ապրիլից վարչապետը պետք է վերջին չորս տարում մշտապես բնակված լինի ՀՀ-ում՝ բնակության ցենզի հաշվարկն էլ պետք է կատարվի նույն կարգով, ինչ պատգամավորի դեպքում:
Այսինքն՝ դե յուրե 2018-ի ապրիլին, երբ նոր Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի և վարչապետը կդառնա երկրի առաջին դեմք, Կարապետյանը չի կարող դառնալ ՀՀ վարչապետ, որովհետև վերջին չորս տարում մշտապես չի բնակվում Հայաստանում:
Կարեն Կարապետյանի արձագանքից նկատելի է, որ Հայաստան գալիս նա ըստ էության չի իմացել այս պրոբլեմի գոյության մասին: Բայց քիչ հավանական է, որ այդ մասին իմացած չլինի Սերժ Սարգսյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
13578 դիտում
10:32 28-10-2017
Կարեն Կարապետյանը օրենքով չի կարող վարչապետ լինել. «Ժամանակ»
20587 դիտում
15:36 26-12-2018
Վլադիմիր Գասպարյանը հանդիսանում է միայն ՀՀ քաղաքացի, մշտապես բնակվել, բնակվում և բնակվելու է Հայաստանում
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը