Նորվեգիայի ափերին ռուսական ուղղաթիռ է կործանվել. 20 ջրասուզակ ծովում որոնում են 8 անհետ կորածների
Նորվեգիայի Շպիցբերգենի ափերին՝ Բարենցբուրգից ոչ հեռու, ռուսական ուղղաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է LIfeNews-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ ՌԴ ԱԻՆ Ил-76 փրկարարական օդանավը մեկնել է դեպքի վայր, որպեսզի 20 հոգանոց ջրասուզակների խումբը սկսի որոնողական աշխատանքները ծովում:
Նշենք, որ ուղղաթիռում գտնվել է 3 գիտանական և անձնակազմի 5 անդամ:
Նրանք անհետ կորած են համարվում: