13857 դիտում
10:08 26-10-2017
Մեդվեդևը հրաժարվեց Կարեն Կարապետյանից. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության վարչապետ Մեդվեդևի՝ Հայաստան այցի ընթացքում խոսվեց գրեթե ամեն ինչից, միայն թե ոչ ներդրումներից: Մի բան, որն ամենից ավելի է անհրաժեշտ Հայաստանին, ընդ որում նաև ոլորտներում, որտեղ սեփականատեր են կամ հավատարմագրային կառավարիչ են ռուսական պետական կորպորացիաները, բայց այդ հանգամանքը ոչ միայն չի բերում այդ ոլորտների զարգացման, այլ հանգեցնում է նույնիսկ կոռուպցիոն ռիսկերի խորացման ու ճգնաժամի: Վկայությունը էլցանցերն էին: Սակայն Մեդվեդևի այցի շրջանակում ներդրումների մասին խոսակցությունը առանձնահատուկ տեղ պետք է ունենար նաև մեկ այլ ասպեկտի շնորհիվ:
Հունվարին, երբ Կարեն Կարապետյանն իր առաջին պաշտոնական այցն էր կատարել արտերկիր՝ Մոսկվա, Մեդվեդևի հետ հանդիպմանը նա հայտարարել էր հայ-ռուսական ներդրումային համատեղ հիմնադրամի գաղափարի մասին, որն էլ, ըստ պաշտոնական հաղորդագրության, հավանության էր արժանացել Մեդվեդևի մոտ: Անցել է մի քանի ամիս և Հայաստան է այցելել Մեդվեդևը, բայց խոսք չկա դեռևս հունվարին Կարեն Կարապետյանի առաջ քաշած գաղափարի մասին, որը կարծես թե արժանացել էր Մեդվեդևի հավանությանը: Մինչդեռ, եթե հավանությունը կար, ապա պետք է որ մի քանի ամիս հետո, նաև օգտվելով այցի առիթից, որևէ արդեն ավելի կոնկրետ քայլ արվեր այդ հիմնադրամի ուղղությամբ: Սակայն ոչ միայն քայլ չկա, այլ հիշատակում ընդհանրապես: Հետևաբար, կամ Մեդվեդևը փոշմանել է, կամ՝ նա ընդամենը տվել էր ձևական հավանություն, առանց լուրջ մտադրությունների»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4171 դիտում
10:41 12-04-2019
Կարեն Կարապետյանից մնացած «միլիարդները». «Ժամանակ»
8381 դիտում
09:49 11-01-2022
«Ապրելու երկիրը» հրաժարվեց պայքարից, հրաժարվեց նաև մնալ թեկուզ ընդդիմություն․ «Փաստ»
6187 դիտում
09:16 20-10-2016
Ոչ ոք չի կարող Կարեն Կարապետյանից կամ տնտեսական բլոկի նախարարներից հաշիվ պահանջել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը