3401 դիտում
17:56 25-10-2017
Հերոսական օրինակները մոռանում եք, ընկնում եք դեզերտիրների հետևից. նախարարը՝ Մարուքյանին
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խորհրդարանում բարձրացրեց բանակում չծառայած, սակայն ներկայումս իշխանության մեջ գտնվող անձանց հարցը:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ Էդմոն Մարուքյանը նշեց, որ իշխանության ներսում շատ են չծառայածները, բայց նույն այդ իշխանություններն առաջարկում են տարկետման իրավունքը հանել:
«Դիսկոմֆորտ չեն զգո՞ւմ իշխանության ներկայացուցիչները»,- Վիգեն Սարգսյանին դիմեց պատգամավորը:
Պաշտպանության նախարարը, սակայն, չհամաձայնվեց: Նա ընդդիմադիր պատգամավորին հորդորեց հարցին չնայել շատ մասնակի:
«Հանրապետության նախագահը, գերագույն գլխավոր հրամանատարը կանգնած է եղել մեր զինված ուժերի կայացման ակունքներում և կատարել է հսկայական աշխատանք: Դա մի օրինակ է, որը Ձեր ասածի ճիշտ հակակշիռն է: Իհարկե, կան մարդիկ, որոնք չեն ծառայել, կան մարդիկ, որոնք հերոսներ են»,- ասաց նա:
Է. Մարուքյանը հակադարձեց՝ եթե գերագույն գլխավոր հրամանատարն իր ներդրումն ունեցել է, դա չի նշանակում, որ մյուսները պետք է չծառայեն:
«Դուք լիովին ճիշտ եք, ես ընդամենն ասում եմ, որ հերոսական օրինակները մոռանում եք, ընկնում եք դեզերտիրների հետևից, ես պատրաստ եմ ընկնել դեզերտիրների հետևից, դա սխալ է, որովհետև հանրային ծառայության մեջ պետք է լինեն մարդիկ, որոնք հայրենիքի նկատմամբ ունեն մեծ ներդրում և մեծ արդյունք են գրանցել»,- ասաց Վ. Սարգսյանը:
Նմանատիպ նյութեր
3632 դիտում
10:58 15-02-2017
Հրանտ Բագրատյանը չի մոռանում, որ ինքը վարչապետ է եղել, մենք էլ չենք մոռանում. Անահիտ Բախշյան. «Առավոտ»
2713 դիտում
09:25 20-12-2019
Պարոն Մարուքյանին կարող է ճնշել միայն ժողովրդի տեսակետը. Խաժակյանը՝ Մարուքյանին ճնշելու մասին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
880 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
988 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1126 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ