«Ռեալը» Ժիրոնայում կօգտագործի ավտոբուսն առանց իր խորհրդանիշի
«Ռեալը» չի օգտագործի իր խորհրդանիշը ավտոբուսի վրա, որով մեկնելու է Կատալոնիա՝ «Ժիրոնայի» հետ հանդիպմանը:
Մադրիդյան ակումբի ղեկավարները որոշել են չթեժացնել տարածաշրջանում առանց այդ էլ բարդ քաղաքական իրավիճակը:
Ժիրոնան կատալոնական անկախության կենտրոններից մեկն է: Կատալոնիայի նախագահ Կարլես Պուչդեմոնը հենց այդ քաղաքի ղեկավարն է եղել:
Հիշեցնենք, որ անկախության համար հանրաքվեից հետո, որտեղ կատալոնացիները քվեարկեցին Իսպանիայից անկախանալու օգտին, արդյունքների ուժի մեջ մտնելը հետաձգվեց: Մադրիդը Կատալոնիայում անմիջական կառավարում մտցրեց՝ վերացնելով ինքնավարության իրավունքները: