6552 դիտում
13:10 24-10-2017
«Միջազգային կառույցները պարտավոր են դատապարտել Ադրբեջանի կողմից «ՍՊԱՅԿ»-ի կիրառումը». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը եւ Մեքսիկայից ժամանած պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն ու Կառլոս Էռնանդես Միրոնը հոկտեմբերի 24-ին Ստեփանակերտում հանդիպել են Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է օտարերկրացի պատգամավորների այցելություններն Արցախ եւ հավելել. «Դրանք եւս մեկ քայլ են Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ճանապարհին: Նման այցերի միջոցով ժողովրդավար եւ անկախ Արցախն ու արցախցիների ազատատենչ ոգին աշխարհին առավել ճանաչելի են դառնում»:
Էդուարդ Շարմազանովը խիստ դատապարտել է Ադրբեջանի կողմից զինադադարի հերթական խախտումը՝ հավելելով, որ սա ցույց է տալիս, որ այդ պետությունը նույնիսկ Ժնեւի հանդիպումից հետո պատրաստ չէ կառուցողական քայլերի: Նա դատապարտել է նաեւ շփման գծում Ադրբեջանի կողմից «ՍՊԱՅԿ» զինատեսակի կիրառումը, ինչն ակնառու է դարձնում Ադրբեջանի հանցագործ էությունը: Ըստ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի՝ միջազգային կառույցները պարտավոր են դատապարտել Ադրբեջանի կողմից «ՍՊԱՅԿ»-ի կիրառումը:
Պարոն Շարմազանովն անդրադարձել է նաեւ միջազգային կառույցներում Արցախի ճանաչման խնդիրը ներկայացնելուն ուղղված ջանքերին եւ ընդգծել. «ՀՀ ԱԺ խորհրդարանականները շարունակելու են օգտագործել անհրաժեշտ բոլոր լծակները` Արցախի ժողովրդի արդար պահանջը խորհրդարանական տարբեր հարթակներում բարձրացնելու համար»:
Նմանատիպ նյութեր
4075 դիտում
15:09 16-03-2018
«ՀԱՊԿ ԽՎ-ն պարտավոր է խիստ դատապարտել Ադրբեջանի քաղաքականությունը». Էդուարդ Շարմազանով
Այս բաժնից
682 դիտում
22:41 03-05-2024
Մեկնարկում է Բեռլին-Երևան ուղիղ չվերթը
568 դիտում
22:29 03-05-2024
Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել Արցախից հայերի բռնի տեղահանմանը
565 դիտում
22:12 03-05-2024
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կայցելի Իտալիա