211652_close_icon
views-count18614 դիտում article-date 23:42 21-10-2017

Կիևում Սաակաշվիլին հայտարարել է, որ անհետացել են իր երեք վրացի համախոհները

Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին, որն այսօր Կիևում հանրահավաք է սկսել, հայտարարել է, որ անհետացել են իր երկու համախոհները. Միխայիլ Աբզիանիձեն և Դավիթ Մակիաշվիլին: Սաակաշվիլին հայտնել է, որ նրանց հետ կապը կորել է անմիջապես այն բանից հետո, երբ սոցցանցերում տեղեկություններ հրապարակվեցին, որ Կիևում առևանգել են իր պահպանության ծառայության նախկին պետ Գեորգի Ռուբաշվիլիին: Սաակաշվիլին նշել է, որ Ուկրաինայի ոստիկանությունն ու Անվտանգության ծառայությունը հաղորդել են, թե տեղյակ չեն անհետացած վրացիների գտնվելու վայրի մասին: Իսկ առայժմ Սաակաշվիլին բավական ակտիվ մասնակցում է Ուկրաինայի քաղաքական կյանքին, որի քաղաքացիությունից զրկված է: Նախկին նահանգապետը այսօր Կիևում հանդես է եկել խորհրդարանի շենքի առջև, և առաջարկել «70 օրվա ծրագիրը», որը կփրկի Ուկրաինան:

Նմանատիպ նյութեր