Նկատել «Փոքր» մարդուն. hayzinvor.am
[i]Գայանե Պողոսյանի զրույցը ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ.[/i]
[b]Տիկին Հովհաննիսյան, ընդամենը մեկ ամիս է, ինչ Դուք ղեկավարում եք բանակի ռազմաբժշկական կառույցը եւ, բնական է, որ այս հարցազրույցի ընթացքում չենք խոսելու Ձեր կատարած աշխատանքի մասին, այլ փորձելու ենք բացահայտել այն ուղին, որի հերթական հանգրվանում Դուք դարձաք ամենաբարձր պաշտոնն զբաղեցնող կին զինվորականը: Ինչո՞ւ հենց Դուք, ի՞նչն է բացառիկ Ձեր բնավորության մեջ:[/b]
-Այս դեպքում «բացառիկ» բառը չէի ընտրի, որովհետեւ ես առհասարակ խուսափում եմ ծայրահեղ ձեւակերպումներից: Իմ բնավորության մեջ կան մի քանի գծեր, որոնց համատեղումը բերում է ընդգծված արդյունքի:
[b]-Որո՞նք են այդ գծերը:[/b]
-Արդարամտությունը, պատասխանատվությունը, մարդասիրությունն ու աշխատունակությունը…
[b]-Ձեր կենսագրությանը ծանոթանալիս իմացա, որ ծնվել, մեծացել եք Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Հերհեր գյուղում: Ի՞նչ է նշանակում Հերհեր, գիտե՞ք բացատրությունը:[/b]
-Անկեղծ ասած՝ պաշտոնական բացատրությունը չգիտեմ, փոխարենը հիշողությանս մեջ մնացել է պապիս «ստուգաբանությունը»: Պապս իմ մանկության հերոսն էր, ու մտքովս չի անցել կասկածել նրա ասածին: Մեր գյուղը թթաստան էր: Թթի բոլոր տեսակները կային մեր գյուղում: Ու ի՜նչ անմահական համ ունեին: Մեր գյուղի թթի անուշահամը ուրիշ ոչ մի տեղ չեմ զգացել: Բնական է, որ մեր թթաստանում պիտի շերամապահություն լիներ: Պապս ասում էր, որ անգլիացիները երկար տարիներ արտահանել են մեր մետաքսը: Ու հեր բառը առաջացել է անգլերեն մազ բառից «hair», քանի որ մետաքսաթելերը նմանեցրել են մազերի:
Խոսեցիք մեր գյուղի մասին, ու կարոտը սեղմեց կոկորդս: Հերհերն աշխարհի ամենաշքեղ գյուղն է` սարալանջին փռված, կանաչ, ծաղկոտ, բուրումնավետ: Ասես զգացի մեր գյուղի անուշ բույրը, մեր տան պատկերը…
-[b]Տիկին Հովհաննիսյան, երբեք չեմ հասկացել այն մարդկանց, ովքեր ապրում են իրենց ծննդավայրից հեռու, բայց գովերգում են իրենց ծննդավայրը ու տանջվում կարոտից: Ես կարծում եմ, որ մենք բոլորս` հայաստանցիները, արցախցիները` առավել եւս, մեր լավագույն մասնագետները հնարավորության դեպքում պիտի աշխատեն Արցախում, որովհետեւ Արցախը զորացնելը ռազմավարական, կենսական նշանակության խնդիր է մեզ համար: Արցախն ունի իր զինված ուժերը, ռազմաբժշկական կառույցը, հոսպիտալը, Դուք կարող էիք ծառայել Արցախի զինված ուժերում, ավելի մոտ լինել Ձեր ծնողներին, ծննդավայրին, մինչդեռ 2006 թվականից Երեւանում եք: Եվ Հայաստան եք տեղափոխվել Ձեր նախաձեռնությամբ: Ծառայության եք անցել ավելի ցածր պաշտոնում: Ինչո՞ւ:[/b]
[b]Հարցազրույցը վարեց Գայանե Պողոսյանը[/b]
Մանրամասներն՝ [url=http://webcache.googleusercontent.com/search?q=cache:http://www.hayzinvor.am/50254.html]այստեղ[/url]