Ինչպես է Ծառուկյանը մարզվում Սպերցյանի և թիմակիցների հետ ու գոլեր խփում 11 մետրանոցից
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը այցելել է Ռուսաստանի գործող չեմպիոն «Կրասնոդարի» մարզաբազա։
Հայ մարզիկը նոր լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել իր սոցիալական էջում, որոնցում ակտիվորեն մասնակցում է Էդուարդ Սպերցյանի և նրա թիմակիցների մարզմանը, ինչպես նաև մի քանի անգամ դիպուկ իրացնում է 11 մետրանոց հարվածը։
Այցելության ավարտից հետո Ծառուկյանը լուսանկար է հրապարակել «ցուլերի» ավագ Էդուարդ Սպերցյանի հետ և կից գրել․ «Շնորհակալություն, «Կրասնոդար»»։