211652_close_icon

ԱՄՆ դեսպանատունը կպատասխանի Գրին քարտի խաղարկության հետ կապված հարցերին

views-count8825 դիտում article-date 14:07 19-10-2017
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան պաշտոնական էջը տեղեկանում է, որ եթե հետաքրքրված եք խաղարկային վիզաների (գրին քարտի) խաղարկությամբ, բայց գրանցմանն առնչվող հարցեր ունեք, ապա այս ուրբաթ, հոկտեմբերի 20-ին, ժամը 13.00-ին ԱՄՆ հյուպատոսական բաժինի պաշտոնյաները կանցկացնեն 1 ժամանոց առցանց ֆեյսբուքյան հարց ու պատասխան: «Միացե՛ք մեր զրույցին և ուղղեք Ձեր հարցերը: Բաց մի թողեք այս հնարավորությունը ստանալու Ձեր հարցերի պատասխանները հյուպատոսական բաժնից»,-ասված է դեսպանատան տարածած հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր