Facebook-ի հետ կապված հերթական սկանդալը. Ցուկերբերգը կպատասխանի ԱՄՆ Կոնգրեսականների հարցերին
Մոտ օրերս Facebook ընկերության հիմնադիր ղեկավար Մարկ Ցուկերբերգը կմասնակցի ԱՄՆ-ի Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովի կազմակերպված լսումներին՝ սոցցանցի ներգրավվածությամբ վերջերս ծագած նոր սկանդալի առնչությամբ: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4334484.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
Լսումները տեղի կունենան ապրիլի 11-ին, որի ընթացքում Ցուկերբերգը կպատասխանի Ներկայացուցիչների պալատի էներգետիկայի ու առևտրի հանձնաժողովի հարցերին Cambridge Analytica խորհրդակցական ընկերության հետ կապված իրավիճակի հետ:
Հիշեցնենք, որ այդ ընկերությունը Facebook-ից ստացել է տասնյակ միլիոնավոր օգտատերերի վերաբերյալ տեղեկություն, որը օգտագործել է ընտրողների ձայների վրա ազդեցություն գործելու համար:
Այս ընկերությունն աշխատել է նախագահ Թրամփի 2016 թվականի քարոզարշավի համար, որի դիմաց ստացել է մոտ 6 մլն դոլար:
Ներկայացուցիչների պալատի վերոհիշյալ հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ լսումները կօգնեն լույս սփռել սպառողների անձնական տվյալների պաշտպանության խնդրին և օգնեն ամերիկացիներին ավելի լավ գիտակցել, թե ինչպես կարող են օգտագործվել համացանցում առկա նրանց անձնական տվյալները: