Գրին քարտի համար չեմ դիմել, ԱՄՆ-ն է շնորհել. Արմեն Ամիրյան
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլի այն հրապարակումներին, թե ինքը «գրին» քարտ ունի. «Գրին քարտը ոչ թե դիմել եմ և ստացել եմ, այլ շնորհվել է ԱՄՆ-ի կողմից՝ որպես պետության համար պահանջված մարդ որոշակի ոլորտներում ծառայություններ կատարելու համար»:
Ինչ վերաբերում է հուշարձանների խնդրին, մասնավորապես՝ Արամի 30-ի, Աֆրիկյանների շենքերի ճակատագրին, Արմեն Ամիրյանն ասաց, որ եթե պետությունը չի զբաղվում մշակութային հուշարձաններով, գալիս են մարդիկ, որոնք զբաղվում են այդ հուշարձաններով:
«Մենք պետք է զբաղվենք, որ այլ մարդիկ չգան ու չավերեն: Մենք մշակում ենք հիմա ենթակառուցվածքներ, որոնք պետք է ծառայեցնեն այդ հուշարձաններն ի շահ հասարակությանը, զբոսաշրջության զարգացմանը, մեր երեխաների դաստիարակությանը»,- շեշտեց նա: