81317 դիտում
11:01 17-10-2017
Վիճաբանություն-ծեծկռտուք՝ «Վոյս» կարաոկե ակումբում, բերման են ենթարկվել 4 աղջիկ, 1 տղա
Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել հոկտեմբերի 15-ին Էրեբունի վարչական տարածքում մի խումբ կանանց միջև տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։
Ժամը 06։30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Խորենացի փողոցի 28 հասցեում՝ «Վոյս» կարաոկե ակումբից միմյանց միջև վիճաբանություն ունենալու կասկածանքով Ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ՝ 22-ամյա Դիանա Բաբինյանին, 22-ամյա Լիլիթ Երամյանին, 26-ամյա Անուշ Երամյանին, 25-ամյա Վարդուհի Ռյաբուխային և 21-ամյա Տիգրան Հովսեփյանին։
Պարզվել է, որ նշված անձինք նշված ակումբում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որը հետո վերածվել է քաշքշուկի և ծեծկռտուքի։
Բոլորը ստորագրությամբ ազատ են արձակվել և բոլորին տրվել է դատաբժշկի ուղեգիր։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
12232 դիտում
12:49 20-02-2014
Կանանց ծեծկռտուք՝ Չարենց փողոցի վրա գտնվող «Ակապելլա» կարաոկե ակումբում
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)