12235 դիտում
12:49 20-02-2014
Կանանց ծեծկռտուք՝ Չարենց փողոցի վրա գտնվող «Ակապելլա» կարաոկե ակումբում
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունքում հետաքննություն է սկսվել փետրվարի 19-ին Չարենցի փողոցի թիվ 1 հասցեում գործող «Ակապելլա» կարաոկե ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 06:00-ի սահմաններում, ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ նշված ակումբում կանանց միջև ծեծկռտուք է տեղի ունենում:
Ոստիկանները կարճ ժամանակում մոտենում են նշված ակումբին, որտեղ պարզում են, որ Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի բնակիչ, 28-ամյա Աելիտա Միքայելյանը, Վանաձոր քաղաքի բնակիչ, 24-ամյա Միլենա Եղիազարյանը և Ուկրաինայի քաղաքացի, 37-ամյա Եվգենիա Գորյաևան տուրուդմփոց են սարքել:
Վերջիններս տեղափոխվում են ոստիկանության Մարաշի բաժանմունք, որտեղ Եվ. Գորյաևան հայտնել է, որ Ա. Միքայելյանն ու Մ. Եղիազարյանը ծեծի են ենթարկել իրեն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Եվ. Գորյաևան աշխատում է «Սենատոր» կազինոյում՝ որպես ադմինիստրատոր:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
81317 դիտում
11:01 17-10-2017
Վիճաբանություն-ծեծկռտուք՝ «Վոյս» կարաոկե ակումբում, բերման են ենթարկվել 4 աղջիկ, 1 տղա
1482 դիտում
14:43 25-10-2014
«Պալացո դի Լուսսո» կարաոկե-ակումբում 29-ամյա հարբած երիտասարդը բռնություն գործադրելով իրարանցում է սարքել
Այս բաժնից
2182 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)