211652_close_icon
views-count2362 դիտում article-date 15:57 13-01-2016

Սերգեյը, Մանուշակը, Սամվելը եւ Էդվարդը վիճաբանություն են սկսել կարաոկե ակումբում, իսկ հետո Մանուշակին չեն կարողացել դուրս հրավիրել ոստիկանությունից

Սերգեյ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա վիճաբանության մեջ է մտել կարաոկե ակումբի աշխատակիցների հետ, որի ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ դրսևորել է բացահայտ անհարգալից վերաբերմունք` իր այդ դիտավորյալ գործողություններով շուրջ մեկ ժամ տևողությամբ խաթարելով ակումբի և ոստիկանության Կենտրոնական բաժնի վարչական շենքում ծառայություն իրականացնող ոստիկանների աշխատանքը: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Մանուշակ Սունգուլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի վարչական շենքում, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը հասարակության նկատմամբ դրսևորել է բացահայտ անհարգալից վերաբերմունք` հնչեցրել է ոստիկանների հասցեին ուղղված սեռական բնույթի հայհոյանքներ` չենթարկելով ոստիկանության ծառայողների` շենքից դուրս գալու պահանջին, ապա ձեռքով հարվածել է իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանին: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով եւ 316 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Սամվել Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա վիճաբանության մեջ է մտել կարաոկե ակումբի աշխատակիցների հետ, որի ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ դրսևորել է բացահայտ անհարգալից վերաբերմունք` իր այդ դիտավորյալ գործողություններով շուրջ մեկ ժամ տևողությամբ խաթարելով ակումբի և ոստիկանության Կենտրոնական բաժնի վարչական շենքում ծառայություն իրականացնող ոստիկանների աշխատանքը: Նրա դեմ էլ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Իսկ Էդվարդ Շահնազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա վիճաբանության մեջ է մտել կարաոկե ակումբի աշխատակիցների հետ, որի ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը հասարակության նկատմամբ դրսևորել է բացահայտ անհարգալից վերաբերմունք` իր այդ դիտավորյալ գործողություններով շուրջ մեկ ժամ տևողությամբ խաթարելով ակումբի և ոստիկանության Կենտրոնական բաժնի վարչական շենքում ծառայություն իրականացնող ոստիկանների աշխատանքը: Նրա դեմ էլ քրեական գործ է հարուցվել 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր