ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը չի բացառում Փհենյանի հետ բանակցելու հնարավորությունը
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Սալլիվանը հայտարարել է, որ Վաշինգտոնը օրակարգից չի հանի Հուսիսային Կորեայի հետ ուղիղ բանակցություններ վարելու հնարավորությունը, հաղորդում է Interfax-ը։
Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները պետք է պատրաստ լինեն վատթարագույնին, եթե իրավիճակը կորեական թերակղզում դիվանագիտական ճանապարհով կարգավորել չհաջողվի։
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, Սալլիվանը մտադիր է մեկնել Հարավային Կորեա՝ քննարկելու համար հյուսիսկորեական խնդիրը։