211652_close_icon
views-count1525 դիտում article-date 17:44 26-08-2022

Արդարադատության ակադեմիայում տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում ընդգրկված երկրորդ խմբի ունկնդիրներին դիպլոմների հանձնման արարողությունը

Արդարադատության ակադեմիայում տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2022 թվականի ցուցակում ընդգրկված երկրորդ խմբի ունկնդիրների դիպլոմների հանձնման արարողությունը:

2022 թվականի օգոստոսի 25-ին կայացած միջոցառման ընթացքում դիպլոմներ են ստացել 19 շրջանավարտներ:

Ունկնդիրների դիպլոմները հանձնել և բարեմաղթանքի խոսքեր է հղել Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:

ՀՀ քննչական կոմիտեն շնորհավորում է երկրորդ խմբի ունկնդիրներին ևս՝ վստահություն հայտնելով, որ վերջիններս իրենց արդյունավետ ու նշանակալի ներկայությունն են ունենալու Կոմիտեի համակարգում:

Նմանատիպ նյութեր