Ժոզե Մոուրինյո. Պահեստային նստարան չունեինք
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է ԱՊԼ-ի 8-րդ տուրում «Լիվերպուլի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/14/1079859/]հանդիպման[/url] (0:0) արդյունքը:
«Առաջին խաղակեսում մենք տոտալ վերահսկողություն ունեինք: Երկրորդում ինձ անհրաժեշտ է պահեստայինների նստարանը, սակայն այն չկար:
Մրցակիցն այսօր լավ տպավորություն թողեց, բայց մենք մեր ֆուտբոլն էինք խաղում:
Երկրորդ խաղակեսում Մատիչը հոգնեց, սակայն ես պահեստայինների նստարանում տարբերակ չունեի: Փորձեցի փոխարինումներով առջևի գիծը թարմացնել, սակայն արդյունքում կիսապաշտպանությունում կորցրեցինք ուժը, էներգիան և վերահսկողությունը:
Ընդամենը մի հարված ունեեցանք դարպասին. լրագրողներն ու փորձագետները դա հեշտությամբ կքննարկեն, սակայն նստարանից ամեն ինչ ավելի բարդ էր երևում: «Լիվերպուլի» կիսապաշտպանությունը ուժեղ էր: Նրանք ավելի արագ էին մեզանից:
Մենք խաղում բեկում մտցնելու ոչ մի շանս չունեինք, այնպես որ սա դրական ոչ-ոքի էր», ասել է Մոուրինյոն: