Մարկոս Պիզելի. Հարցազրույցի ընթացքում իմ ասածներն աղավաղվել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հոկտեմբերի 8-ին՝ Ղազախստան-Հայաստան հանդիպումից հետո, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին խառը գոտում [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/09/1079384/]հարզազրույց[/url] էր տվել www.vivaronews.am կայքին, որում անդրադարձել էր այս շրջափուլում հավաքականի ելույթներին:
Ցավոք, լրատվամիջոցի ներկայացուցիչները, սխալ էին հասկացել Մարկոսի՝ հայերենով հնչեցրած մտքերը՝ հարցազրույցը վերնագրելով «Մարկոս Պիզելի. «Այս ամենի մեղավորը Ռուբեն Հայրապետյանն է»»:
Հետագայում, www.vivaronews.am-ը, հասկանալով, որ թյուրըմբռնում է տեղի ունեցել, փոխել էր վերնագիրը, սակայն մի շարք մարզական և քաղաքական լրատվամիջոցներ արդեն հասցրել էին տարածել Մարկոսի հարցազրույցը հենց այդ վերնագրով՝ Մարկոսին վերագրելով մտքեր, որոնք նա չէր հնչեցրել:
Հետագա թյուրիմացություններից խուսափելու համար ՀՖՖ պաշտոնական կայքը կապ է հաստատել Մարկոս Պիզելլիի հետ՝ խնդրելով նրան պարզաբանել իր կողմից հնչեցված մտքերը: