ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 10 աշխատակից վերապատրաստվել է ՌԴ ակադեմիայում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
                        Սեպտեմբերի 17-30-ը ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 10 աշխատակից մասնակցել է ՌԴ ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի «Փրկարարական ստորաբաժանումների ղեկավար կազմի աշխատանքերի կազմակերպումը տարբեր արտակարգ իրավիճակների ժամանակ» թեմայով վերապատրաստման դասընթացին:
ՓԾ աշխատակիցները ներկայացնում էին Երևան քաղաքի փրկարարական և փրկարար ուժերի վարչությունները, ինչպես նաև մայրաքաղաքի ու Արարատի, Կոտայքի, Տավուշի, Շիրակի և Վայոց ձորի մարզերի հրշեջ-փրկարարական ջոկատների ղեկավար կազմը:
Դասընթացի հիմնական թեմաներ էին՝
•	քաղաքացիական պաշտպանության հիմնադրման պատմությունն ու միջազգային գործունեության հիմնական ուղղությունները
•	հրշեջ վաշտի կողմից երթի, վթարափրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքների կազմակերպման հիմունքները
•	հրշեջ վաշտի կողմից վթարափրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման մարտավարության սխեմաների մշակման եղանակները
•	փրկարարական գործիքների տեսակները, օգտագործման հմտություններն ու տեխնիկական տվյալները
•	հրշեջ մարտավարության հիմունքները:
Գործնական պարապմունքներն անցկացվել են ՌԴ ԱԻՆ Նագինսկի փրկարարական կենտրոնում և Մոսկվայի մարզի Խիմկի քաղաքի թիվ 55 հրշեջ-փրկարարական մասում (փրփրային հրդեհաշիջման տեսական և գործնական աշխատանքներ):
Վերապատրաստման դասընթացի շրջանակում ճանաչողական այցելություն է կազմակերպվել ՌԴ ԱԻՆ Ժուկովսկու պետական կենտրոնական աէրոմոբիլային փրկարարական ջոկատ:
Հրշեջ-փրկարարական անձնակազմի վերապատրաստման ոլորտում ՌԴ ԱԻՆ բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ ՀՀ ԱԻ նախարարության համագործակցությունը շարունակական է: Հետագայում նախատեսվում է հիմնականում աշխատել արձագանքող ստորաբաժանումների անձնակազմի գործնական հմտությունների կատարելագործման ուղղությամբ:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

