3856 դիտում
15:16 07-10-2017
ՀՀ ԶՈՒ զորավարժարաններում անցկացվում է «Որոնում-2017» զորավարժության 2-րդ փուլը
ՀՀ զինված ուժերի զորավարժարաններում hոկտեմբերի 6-ին շարունակվել է ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի հետախուզության ուժերի և միջոցների «Որոնում-2017» համատեղ մարտավարական-մասնագիտական զորավարժության երկրորդ փուլը, որի շրջանակում խաղարկվում են ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական և հատուկ ստորաբաժանումների կիրառական գործողությունները, տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Մարտավարական-մասնագիտական զորավարժությանը զուգահեռ ՀՀ տարածքում հոկտեմբերի 6-ին ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հրամանատարության հետ անցկացվել են հրամանատարաշտաբային մարզումներ:
Մարզումների հիմնական նպատակը միասնական ղեկավարման մարմնի` ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հրամանատարության գործողությունների համադրումն է:
«Որոնում 2017» մարտավարական-մասնագիտական զորավարժության ակտիվ` կրակային փուլը կանցկացվի հոկտեմբերի 7-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում:
Նմանատիպ նյութեր
5069 դիտում
22:45 05-10-2017
ՀՀ տարածքում մեկնարկել է «Որոնում-2017» մարտավարական-մասնագիտական զորավարժության երկրորդ փուլը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4012 դիտում
20:29 02-10-2017
ՀՀ ԶՈՒ օպերատիվ խումբը ՌԴ Ռոստովում կմասնակցի «Որոնում-2017» զորավարժության առաջին փուլին
Այս բաժնից
796 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը
904 դիտում
15:22 01-02-2025
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մեկնել են Վաշինգտոն
847 դիտում
13:42 01-02-2025
ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլավորներին ուղարկել հարկադիր պարապուրդի